Ժամանակի գողերը

Ժամանակի կառավարման խնդիրներից հաջորդը մեր «ժամանակի գողերին» չճանաչելն է:  Յուրաքանչյուրս մեր կյանքում ունենք ինչ-որ սովորություններ, շփումներ, տարբեր մարդիկ, որոնք հանդիսանում են մեր «ժամանակի գողերը» և չարդարացված ժամանակ են տանում: Ես կարծում էի, որ ժամանակը կարող են գողանալ միայն ինչ-որ սովորությունները, սոց ցանցերը, բայց հիմա հասկանում եմ, որ ժամանակը կարող են գողանալ նաև մարդիկ: Երբեմն ուղղակի ստիպված ենք լինում ժամանակ ծախսել մարդկանց վրա, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածը կարող էինք ավելի խելամիտ օգտագործել:

Leave a comment