Վարժութուններ

1։ . Տրված բազմիմաստ բառերից յուրաքանչյուրով կազմե՛լ
երկուական նախադասություն՝ բառերը գործածելով տարբեր իմաստներով։

Հաց, ծով, ալեկոծվել, քար, երկաթե։

Նա մուրացկանին մեկնեց մի կտոր հաց։
Նա այդ աշխատանքով էր վաստակում օրվա հացը։

Նրա ծով համբերթությունը սպառվում էր։
Հայրիկս խոստացել էր որ ամռանը ծով էինք գնալու։

Հոգիս ալեկոծվում էր այն խոսքորից, որոնք նա շշնջաց։
Մակույկի վրա նկատում էինք, թե ինչպես ծովն ալեկոծվում։

Ես վազում էի վախեցած, երբ շենքից մի մեծ քար ընկավ դիմացի մեքենայի վրա։
Նա քար սիրտ ուներ, որ այդ ամենից չկոտրվեց։

Քամին աղմուկով փակեց իր հետևից բաց մնացած երկաթե դուռը։
Նրա երկաթե կամքը նրան հասցրեց իր նպատակներին։


 2.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որը
փոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. առվակ (կարկաչուն, մոլորված, լայն)
2. ժայռ (բարձր, մտախոհ, ուղղաձիգ)
3. ծաղիկ (բուրավետ, դեղին, ժպտուն)
4. փողոց (ուրախ, ասֆալտապատ, լայն)
5. սենյակ (կահավորված, նորոգված, հյուրընկալ)
6. հուշարձան (քարե, նախշազարդ, հպարտ)
7. բերդ (կիսավեր, ալևոր, հինավուրց)
8. ցայտաղբյուր (գեղեցիկ, քանդակազարդ, զվարթ)
9. ամպ (ճերմակ, թավահոնք, անձրևաբեր)
10. գիրք (կաշեպատ, մաշված, իմաստուն)

3.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

4։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ
։։

Գրել կապակցված խոսք տրված բառերով

Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ1. ծփալ, վարագույր, մշուշ, գիշեր, բարձրանալ, ջերմություն, ջինջ, անկենդան, նշմարել, հանդարտ:2. հովիտ, մասրենի, ծաղկաբաժակ, կայծակ, ձի, արձակել, ոտնաձայն, վառվել, վտանգավոր, թաքնվել:3. ճամփորդել, խավարչտին, մտավախություն, սարսափազդու, պահվածք, սառնարյուն, հայթայթել, շրշյուն, խարույկ, հետք:4. լեռնաշղթա, կապտել, ոստյուն, մութ, թավ, արծաթահնչյուն, ճանապաչհ, ադամանդ, ձիավոր, աղմկել:5. քամի, արավան, մթին, անհատակ, որոտալ, ապառաժ, ձյունածածկ, գագաթ, դեմ հանդիման, զարկվել:6. հաղթանակ, հերոսանալ, պաշտպանել, չընկճվել, սահման, խաղաղ, շքանշան, հուշարձան, մարտական, գրավյալ:7. հյուրախաղ, աշխարհահռչակ, դահլիճ, վարագույր, բուռն, մնջախաղ, ներկայացնել, հմայել, շրջագայել, վերջին:8. հնագետ, փլատակ, հնագույն, կործանվել, հայտնվել, քարաբեկոր, վեմ, սաղավարտ, սկահակ, մանրակրկիտ:

Դո՛ւրս գրել հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ,
փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց,
հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման,
սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ,
դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ,
ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։
 . Կազմե՛լ արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով
բաղադրված 5-ական բարդություն:

Արևածագ, արևամուտ, արևոտ, արևափայլ, արևազօծ։
Լուսապսակ, լուսընկա, լուսեղեն, լուսամփոփ, լուսացույց։
Հողեղեն, կավահող, սևահող, հողակտոր, հողակույտ։
Ջրալի, ջրոտ, ջրախառը, ջրազուրկ, ջրածին։
Նկարազարդ, նկարվել, գունանկար, դիմանկար, գծանկար։


7.Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:

Սրա հիման վրա կլինի հիմքը:
Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցացնում եք վտանգը:
Խոսքը գնում է նրա մասին:
Ի՞նչ բան է հարբուխը:
Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չի թողնում:
Հեռախոսը դա շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
-Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը:

8.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան:
            Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

9.Բաղադրյալ բառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:
ա) հայրապետ, սահմանազոր, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ,
Հայրություն, գնդապետ, սահմանային, զորավոր, առաջադեմ, դրություն, խաչակրած, կնքահայր, ծանրաձող, հավասարակշիռ, գլխատել։
բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, բարետես, ժպտալից:
Զվարթություն, հոգեբան, ձայնալար, սփյուռքահայ, լուսարձակ, ծաղկեպսակ, աստղային, գուշակություն, մեղմօրոր, շնչավոր, բարիացակամ, ժպտադեմ,

10.Պատմությունը շարունակի՛ր:
Տիեզերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:


Leave a comment