Հայոց լեզու · Գրականություն

Հրաչյա Սարուխանյան

Ժամանակակից հայ գրողներից համարյա ոչ մեկին լավ չգիտեմ։ Ստեղծվեց առիթ, ու կարդացի Հրաչյա Սարուխանյանի «Հավերժական շարժիչ» պատմվածքը։ Պատմվածքը մեծ ազդեցություն թողեց։ Իսկապես, կարդալիս հուզվեցի։ Պատմում է, թե ինչպես մարդ կարող է կորցնել կյանքի ամենաթանկ բաները։ Բոլորս էլ ունենք անիրական երազանքներ ու սպասում ենք, թե երբ դրանք կիրականանան։ Մարդկանց մի մասը պայքարում է` երազանքներն իրականություն դարձնելու համար, մի մասը ոչինչ չի անում, բայց մարդկանց երկու տիպերն էլ գոնե հոգու խորքում գիտակցում են, որ մտածում են անհնարինի մասին։ Երբեմն մեր երազանքները մեզ կուրացնում են, ու մենք սկսում ենք երազանքները ավելի վեր դասել, քան մեր շրջապատի մարդկանց, ովքեր պատրաստ են իրենց կյանքը տալ, հանուն մեզ։ Մենք պետք է սովորենք գոհանալ այն ամենով, ինչ ունենք` չընկնելով երազների կամ ավելիի հետևից։ Ուղղակի անհրաժեշտ է գնահատել մարդկանց սերը և գոնե մի փոքր փոխադարձ սեր ցուցաբերել։
Հնուց ի վեր գիտնականները պայքարում են ստեղծել հավերժական շարժիչ, բայց ինչո՞ւմն է դրա իմաստը։ Մենք պետք է կենտրոնանանք մեր իսկ կյանքի վրա, չէ որ մեր կյանքը հավերժական չէ, ու չարժե այն փչացնել, հանուն անիրական բաների։ Կարծում եմ, որ ներկայումս կա միմիայն մի հավերժական շարժիչ, դա մարդկանց սերն է մեկը մյուսի նկատմամբ։ Ուղղակի պետք է ավելի մոտիկ փնտրել։

One thought on “

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s